Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ բնակիչներին
Օգոստոսի 16-ին, ժամը 13:37-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1955 թ. ծնված Ս. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: