2409 դիտում
23:40 10-09-2018
Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Բուլղարիայում
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՀՄԸՄ Բուլղարիայի շրջանային վարչությունը և Պլովդիվի մասնաճյուղը: Միջոցառմանը մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, Բուրգասի, Ռուսեի և Շումենի ՀՄԸՄ մասնաճյուղերի ու սկաուտական խմբերի անդամներ, սկաուտական շարժման վետերաններ, հայ համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ անցած հարյուր տարիների ընթացքում ՀՄԸՄ-ն մեծ վստահություն ու հարգանք է ձեռք բերել Սփյուռքում և Հայաստանում` իր հայապահպան գործունեության և երիտասարդության համախմբման բնագավառում ունեցած հսկայական ավանդի համար:
Տեղի ունեցավ սկաուտական խմբերի շքերթ, որից հետո կայացավ փոքրիկ սկաուտների երդման հանդիսավոր արարողություն՝ քահանա Հրաչ Մուրադյանի օրհնությամբ:
Այնուհետև հանդիսությունը շարունակվեց տոնական սեղանների շուրջ՝ հայկական երգ ու պարի ներքո:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր հայ գործարարների և անհատների կողմից պատրաստված հուշանվերների, հրուշակեղենի տոնավաճառ:
Նմանատիպ նյութեր
1086 դիտում
13:13 24-07-2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
682 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին