3133 դիտում
09:16 01-03-2018
Ինչպես կանխել Ռուսաստանի ներգրավվածությունը ԱՄՆ-ի գալիք ընտրություններին. «Ամերիկայի ձայն»
Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը Սենատի բանակի հարցերով հանձնաժողովի լսումներին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն չի տրամադրել հավելյալ լիազորություններ գալիք 2018 թվականի ընտրություններին Ռուսասատնի հնարավոր ներգրավվածությունը կանխելու վերաբերյալ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4274725.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում 2016 թվականի միջադեպը չի դիտարկվի որպես եզակի դեպք, այլ կդառնա օրինաչափություն: Մեր հիմնական խնդիրն է հասկանալ ինչպիսի տնտեսական, դիվանագիտական կամ տեխնոլոգիական լծակներ ունենք և կամ ինչպիսի ռազմավարություն հարկավոր որդեգրել: Չենք կարող ասել, որ ոչինչ չի արվել, ուղակի կարծում եմ դա բավարար չէ»,- հայտարարել է Ռոջերսը:
Ըստ Ռոջերսի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եզրակացնում է, որ մեծ գին չի վճարի ԱՄՆ-ի ընտրություններին ներգրավվելու դիմաց:
Սպիտակ տունը չի մեկնաբանել Ռոջերսի լիազորությունների հարցը, սակայն հավաստիացրել է, որ նախագահ Թրամփը դիտարկել է տարբերակներ՝ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը գալիք ընտրություններին կանխելու համար:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
10:13 10-11-2021
ԱՄՆ-ի ավելի խորը ներգրավվածությունը կմեծացնի ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագրի արդյունավետությունը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»