211652_close_icon
views-count3024 դիտում article-date 18:34 28-02-2018

Երուսաղեմում բացվեցին Սուրբ Հարության տաճարի դռները. հարկերի հարցը հետաձգվել է

Այսօր առավոտյան ժամը 4:00-ին Սուրբ Հարության իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերի որոշմամբ բացվեցին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները, որոնք փակվել էին փետրվարի 25-ին՝ ի նշան բողոքի Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման, որով հրահանգված էր հարկեր գանձել Սուրբ երկրի եկեղեցիներից ու վանքերից և Քնեսեթում քննարկվելիք օրինագծի դեմ, որով իրավունք է վերապահվում հրեական պետությանը բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվելու անհատ ընկերություններին կամ ձեռներեցներին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29067432.html]«Ազատությունը»[/url] Ըստ այդ օրինագծի, նաև նոր հանձնաժողով է ստեղծվելու, առանց որի թույլտվության, քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել: Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել էր Երուսաղեմի քաղաքապետ Նիռ Բառկատի ու մյուս կառույցների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ որոշվել է հետաձգել թե՛ հարկերի, թե՛ Քնեսեթում նոր նախագծի քննարկումները: Ըստ Իսրայելի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրության, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը գլխավորելու է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով բանակցություններ է սկսելու քրիստոնյա համայնքների ղեկավարների հետ՝ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Նմանատիպ նյութեր