7390 դիտում
23:02 25-09-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել աշխատանքում:
Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սերտ քաղաքական կապեր են հաստատվել Հայաստանի և Սիրիայի միջև, և այժմ անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը։
Նախարարը դեսպանի հետ քննարկել է համատեղ ներդրումների ներգրավման, առևտրի խթանմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր համագործակցությանը։
Նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստ է ջանքերն ուղղել և ամեն կերպ օժանդակել հայ-սիրական տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը։
Սուրեն Կարայանը Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ քննարկել է իր հնարավոր առաջիկա այցը Սիրիա` հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7072 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
9722 դիտում
18:21 18-08-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են