Նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացվել են «ZTE» ընկերության նոր լուծումներով հագեցած տեխնիկական հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի շրջանակներում փետրվարի 26-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերության փոխնախագահ Սյուե Բինին։
Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են այս տարվա գործունեությունը և ընկերության՝ նոր լուծումներով հագեցած տեխնիկական հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
«ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։
Բազմաթիվ երկրներում «ZTE» - ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազոտական կենտրոններ։