211652_close_icon
views-count4406 դիտում article-date 16:17 28-04-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացվել են «Պլատոն» համակարգի հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Նախարարին ներկայացնելով «Պլատոն» համակարգի կիրառությունը՝ Ա. Զամկովը նշեց, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։ Համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին և այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։ Նախարարը, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը, նշեց, որ ինտելեկտուալ և բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։ Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։

Նմանատիպ նյութեր