211652_close_icon
views-count1730 դիտում article-date 11:13 23-05-2017

Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ուրույն ճանապարհ է, որով շարժվում եք մի քանի տասնամյակ: Ձեր բազմաժանր, այդ թվում` դասական ու հանրամատչելի ստեղծագործությունները, աչքի են ընկնում ինքնատիպությամբ, ժամանակի խորին զգացողությամբ ու առանձնահատուկ մեղեդայնությամբ` հնչելով տարբեր նվագախմբերի ու երգիչների կատարմամբ, հաճույք պատճառելով հանդիսատեսին: Ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը` Դուք հաջողությամբ եք համատեղում բարձրաճաշակ արվեստագետի ու հմուտ կազմակերպչի բնատուր ունակությունները»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական հաջողություններ եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր