211652_close_icon
views-count1967 դիտում article-date 16:46 09-12-2016

Վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանը պարգևատրման է արժանացել ՔԱԳՎ պետի կողմից

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է քաղաքացիական ավիացիայի վետերան և վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանին, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարությունից; Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերի, ինչպես նաև՝ քննարկել են ապագային վերաբերող նախագծեր: Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը պարգևատրել է Ռուբեն Եսայանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու ձեռքբերումների համար:

Նմանատիպ նյութեր