Թումոյի «Pyramidz» էլեկտրոնային խումբը ներկայացրել է նոր՝ «Գարիմ» երգի տեսահոլովակը
Pyramidz էլեկտրոնային խմբի «Գարիմ» երգի տեսահոլովակը ստեղծվել է թումոցիների կողմից՝ հանրահայտ ամերիկահայ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի ընթացքում։
Pyramidz-ի՝ Գյումրիից ոգեշնչված «Գարիմ»-ը future garage ժանրի երգ է, որում հնչում են Գալյա Նովենցի մենախոսությունները «Մեր մանկության տանգոն» և «Աշնան արև» ֆիլմերից:
Տեսահոլովակի կոնցեպտի մշակումը, նկարահանումներն ու մոնտաժը իրականացվել են Թումոյի ուսանողների կողմից ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի շրջանակներում։ Նազարին նկարահանել է տասնյակ հոլովակներ ամերիկյան այնպիսի հայտնի արտիստների համար, ինչպես Lil Wayne-ը, 50 Cent-ը, Snoop Dogg-ը և այլն:
Քաղաքի շունչը փոխանցող տեսահոլովակի նկարահանման շուրջ աշխատել են ինչպես Թումո Երևանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները:
[b]Թումո թիմ[/b]