211652_close_icon
views-count4647 դիտում article-date 15:52 22-02-2018

Հրաժարական է տվել ԵԱՀԿ ԽՎ-ի՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենինը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին վերջինս հայտնել է այսօր՝ փետրվարի 22-ին, Վիեննայում կայացած ձմեռային նստաշրջանի ամփոփիչ ելույթի ժամանակ, փոխանցում է Apa գործակալությունը։ Վիգենինը նշել է, որ հրաժարականի դիմումը նա ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին։ Պարզաբանել է, որ իր հեռանալը պայմանավորված է իր ողջ ներուժը Քաղաքական ու անվտանգության հարցեերով կոմիտեում որպես համազեկուցող՝ կենտրոնացնելու ցանկությամբ։

Նմանատիպ նյութեր