6526 դիտում
19:12 16-02-2018
Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը
Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Պենդերեցկու Յոթերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը։ Սիմֆոնիան կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (Պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։
Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
13:20 30-01-2021
Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
756 դիտում
14:52 08-07-2022
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը
13106 դիտում
19:56 01-12-2017
Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան
Այս բաժնից
439 դիտում
11:19 12-05-2024
Հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի․ Արմեն Աշոտյան
451 դիտում
11:08 12-05-2024
Անահիտ Ավանեսյանը բուժքույրերի միջազգային օրվա առիթով շնորհավորել է բուժաշխատողներին
460 դիտում
10:55 12-05-2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ