211652_close_icon

Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում, երբ տանը մի քանի պաշտոնյա կա. «Չորրորդ իշխանություն»

views-count2964 դիտում article-date 09:58 12-10-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, 52 միլիոն դրամով հողամաս է վաճառել, որն ավելի վաղ ստացել էր «նվիրատվության կամ օգնության կարգով»։ Համենայն դեպս՝ այդպես է նշված նրա ունեցվածքի հայտարարագրում։ «ՉԻ» - Ինչ ուզում եք՝ ասեք, բայց լավ է, երբ տանը միանգամից մի քանի պաշտոնյա կա։ Ունեցվածքի հայտարարագրերը լրացնելիս ոչ մի պրոբլեմ չի առաջանում։ Որտեղի՞ց այսինչ գույքը կամ փողը՝ եղբայրս է նվիրել, իսկ նրա՞ն որտեղից՝ հայրն է նվիրել, իսկ նրան՝ ես եմ նվիրել, և այդպես շարունակ։ Անգամ ստելու կարիք չկա։ Չէ՞՞ որ ունեցվածքի հայտարարագրում կարող ես նաև չնշել, թե կոնկրետ ով է նվիրել կամ ինչ նպատակով։ Նվիրել են, և վերջ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր