60982 դիտում
11:56 01-10-2017
17-ամյա աղջիկը դիմել է իրավապահներին և հայտնել՝ քարե շինության մեջ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն են ունեցել իր հետ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի բնակչուհի, 17-ամյա Մարինե Մ.-ի դիմումի կապակցությամբ:
Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ Էդգար Գ.-ն, հակառակ իր կամքին, ստիպողաբար և բռնություն գործադրելով՝ Երևան –Արմավիր ավտոճանապարհին՝ ինչ-որ քարե շինության մեջ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանավել է նաև դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)