Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ավանդույթի համաձայն նշվեց Ծաղկազարդի տոնը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ավանդույթի համաձայն մեծ շուքով նշվեց Ծաղկազարդի տոնը: Տոնին ներկա էին համայքնի բնակչության մեծամասնությունը և հարակից գյուղերի հավատավոր հյուրերը:
Տոնախմբության հոգևոր խորհուրդը իմաստավորվեց ձեռամբ Շահումյան համայնքի հոգևոր հովիվ տեր Գեղարդ քահանա Ղաբաղյանի, ով կատարեց մանուկների օրհնության կարգ: