Երևանի քաղաքապետարանում մտադիր են 35 մլն դրամ ծախսել ռեստորանային քեֆերի, 45 մլն՝ հուշանվերների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս պատրաստվում է շատ ճոխ գնումներ անել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ հուշանվերների համար, 20 մլն դրամ ավիատոմսերի համար:
Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝10 մլն դրամ արժեքով, այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք՝ սիրուն չէ, մեղմ ասած»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]