ԱԺ-ն քեֆերի մեջ է. երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը նշում էր 43-ամյակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում:
Երեկ էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր: Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին:
Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]