Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից
Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի նախկին մարզիկ Նիջաթ Ռահիմովը, ով առաջին պատանեկան խաղերի օլիմպիական չեմպիոն է, հեռացել է Ադրբեջանից և դարձել Ղազախստանի քաղաքացի: Ծանրամարտիկի հայրը նշել է, որ իր որդուն նեղացրել են հայրենիքում՝ նրան անվանելով անդաստիարակ:
Ռահիմովի հայրը ասել է նաև, ավելի վաղ իր արած հայտարարությունը իրական է դառնում. Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը քայքայված է: Հավաքականի մթնոլորտը, որտեղ ընկել էր իր որդին, չափազանց վատն է եղել, իսկ որդու մասին սարսափելի բաներ էին ասում: Իս ներկա պահին նա նպատակ ունի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում հաղթանակ տոնել: