16395 դիտում
16:59 08-02-2018
Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման նպատակով համատեղ ստուգայց է կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ:
Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական ստուգայցն է կազմակերպվել, որի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են մետաղյա և պլաստմասե արգելապատնեշներ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանք է տարվել արգելապատնեշների տեղադրման հնարավոր բացասական հետևանքների (վթարներ, երթևեկի դժվարանցանելիություն և այլն) վերաբերյալ:
Միաժամանակ օրինախախտները զգուշացվել են, որ ապօրինությունը կրկնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության լծակներ:
Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում շարունակական բնույթ կկրեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
5462 դիտում
15:13 14-07-2016
Համատեղ ստուգայցեր Երևանում՝ մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով
1596 դիտում
19:16 18-04-2022
Ստուգայց-շրջագայություններ՝ մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներ հայտնաբերելու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2271 դիտում
21:45 27-08-2020
ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում, ստուգայց՝ մայրաքաղաքում
Այս բաժնից
2047 դիտում
16:06 03-02-2025
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ