Համատեղ ստուգայցեր Երևանում՝ մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով
Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում`անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով:
Գործընթացը շարունակական է լինելու:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]