44471 դիտում
18:32 07-02-2018
Աղվան Հովսեփյանի հրամաններով պրոֆեսիոնալ կադրերը նոր նշանակումներ են ստացել քննչական ապարատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամանով Արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից:
Ա. Հովսեփյանի մեկ ալյ հրամանով Հ. Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ:
ՀՀ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանի համաձայն՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի տեղակալ:
Ա. Հովսեփյանի մել այլ հրամանով Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Դավիթ Թովմասյանը:
Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ:
Մինչ այդ Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել էր Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
31802 դիտում
11:16 29-10-2015
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակվել են քննչական բաժինների նոր պետեր
11003 դիտում
10:56 16-06-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակումներ են արվել ոստիկանության քննչական ապարատում