Ալեքսիս Սանչեսը դատապարտվել է 16 ամսվա պայմանական ազատազրկման
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը խոստովանել է իր մեղքը, որ «Բարսելոնայում» հանդես գալու ընթացքում 1 միլիոն եվրոյի չափով հարկեր չի վճարել:
Չիլիացին հարկային մարմիններից թաքցրել է 2012/13 մրցաշրջանում իր իմիջային իրավունքներից ստացած եկամուտները:
Սանչեսին դատապարտել են 16 ամսվա ազատազրկման, սակայն Իսպանիայում այս հոդվածով նման ժամկետները պայմանական են մինչև 2 տարին:
29-ամյա խաղացողը պետք է իրավախախտումներից զերծ մնա 2 տարվա ընթացքում: