4633 դիտում
10:32 07-02-2018
ՀՀԿ-ականները առաջարկում են փոփոխություններ կատարել ծխելու մասին օրենքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել:
Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բացասական վերաբերմունքը չեն թաքցրել խմբակցության ներսում խոսակցությունների ժամանակ:
Ավելին` հնչել են առաջարկներ, որ մինչև այդ օրինագիծը կառավարության նիստում հաստատելն ու ԱԺ ուղարկելը, պետք է փոփոխություններ անել, ըստ որի` ծխողների և չծխողների համար հանրային վայրերում առանձին հատվածներ սահմանվեն, քանի որ կարծում են՝ անխտիր բոլոր տեղերում ծխելն արգելելը սխալ է: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա առաջարկ է եղել դրանք նվազեցնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4608 դիտում
14:37 25-05-2017
Արտեմ Ասատրյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» օրենքում
1864 դիտում
10:39 18-07-2019
Կառավարությունը խնդրահարույց փոփոխություններ է առաջարկում «Ներման մասին» օրենքում․ «Ժամանակ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2368 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»