4563 դիտում
14:37 25-05-2017
Արտեմ Ասատրյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» օրենքում
Լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայություններ ձեռքբերելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր Կառավարության նիստին առաջարկեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունել:
«Այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ այս գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է, դա քննվում է դատական մարմնում, և չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի»,- ասաց նա:
Այսպիսով` նախագծով առաջարկվում է թույլ տալ գոնե ամենակարևոր չափաքանակի մասով այս ձևաչափով գնումը կազմակերպել մինչև վերջնական որոշման ընդունումը:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են»,- հարցրեց վարչապետը, ինչին նախարարը դրական պատասխանեց:
«Այդ դեպքում ինչու՞ ենք հասել այս վիճակին»,- հարցրեց վարչապետը, իսկ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ բողոքարկումների ընթացակարգ է գնացել մասնակիցների կողմից 51 չափաբաժնի վերաբերյալ:
Վարչապետը վերջում արձագանքեց, որ եթե ամեն տարի նման պատկեր լինի, ապա մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները:
Նմանատիպ նյութեր
4585 դիտում
10:32 07-02-2018
ՀՀԿ-ականները առաջարկում են փոփոխություններ կատարել ծխելու մասին օրենքում. «Ժողովուրդ»
1810 դիտում
10:39 18-07-2019
Կառավարությունը խնդրահարույց փոփոխություններ է առաջարկում «Ներման մասին» օրենքում․ «Ժամանակ»
Այս բաժնից
1660 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ