Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2104-ը, Mitsubishi Grandis-ն ու Volvo մեքենաները. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են  ВАЗ  2104 մակնիշի 35 AA 653 համարանիշի, Mitsubishi  Grandis մակնիշի 34 VQ 700 համարանիշի և բեռնատար  Volvo մակնիշի H 923 KX 32  համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: 
Օպերատիվորեն ժամանել են 1-03 շտապօգնության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել: 
Օպերատիվորեն  ժամանել են նաև  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 մեկ հրշեջ-փրկարարական ջոկատը մարտական հաշվարկով  ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները  և սահմանազատել տարածքը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը  փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ հետաքննիչը: 
Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


