Իսրայելի իշխանությունները հազարավոր աֆրիկացի միգրանտների արտաքսման գործընթաց են սկսել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ երկրի իշխանությունները կիրակի սկսել են մի քանի հազար աֆրիկացի միգրանտների արտաքսման գործընթացը, հաղորդում է Ria Novosti-ն։
Սուդանից և Էրիտրեայից գաղթածները, որոնք վերադարձը հայրենիք իրավաբանական տեսանկյունից անհնարին է, Իսրայելի ՆԳՆ-ն երկու ամիս է տվել, որպեսզի ինքնակամ լքեն Իսրայելի տարածքը դեպի երրորդ երկիր, ամենայն հավանականությամբ Ռուանդա։
Փակելով Եգիպտոսի հետ սահմանը՝ Իսրայելը վերջին տարիներին զրոյի է հասցրել Աֆրիկայից միգրացիան, իսկ այս տարվա հունվարին հայտարարեց, որ երկրից կարտաքսի մոտ 40 հազար միգրանտներին։