ՄԻԵԴ-ը բավարարել է Վրացի միգրանտների Ռուսաստանից արտաքսման հարցով հայցը
                        Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է վրացի միգրանտների զանգվածային արտաքսման հարցով Ռուսաստանի դեմ 2007թ. Վրաստանի ներկայացրած հայցը: 
ՄԻԵԴ-ը ռուսական Դաշնային միգրացիոն ծառայության գործողությունները համարել է կամայական: 
Մոսկվան պնդում է, որ դատարանի որոշման մեջ խոսքը միայն ընթացակարգային հարցերի մասին է, և հետաքննողներին չի հաջողվել Վրաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ վրացիների, որոնք օրինականորեն գտնվում են ռուսական տարածքում, վտարման փաստեր հայտնաբերել:  
Միգրանտների արտաքսման գործողությունն անցկացվել է 2006 թ.: Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի տարածքում անօրինական ապրել է Վրաստանի մինչև 1 մլն քաղաքացի: Վրաց հյուպատոսի տեղեկությամբ՝ գործողության իրագործման ընթացքում Ռուսաստանից արտաքսվել է 2680 մարդ:  
[url=http://http://lenta.ru/news/2014/07/03/georgians/] «lenta.ru»[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

