Աֆրիկացի միգրանտների ռետինե նավակը օրը ցերեկով Իսպանիայի լողափներից մեկում է «հանգրվանել»՝ վախեցնելով հանգստացողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Իսպանիայի լողափներից մեկում օրը ցերեկով հանգրվանել է աֆրիկացի միգրանտների տեղափոխող ռետինե նավակը: Այս մասին հայտնում է   TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Անդալուսիայում: Մոտ 30 միգրանտ դուրս է եկել նավակից և փախուստի դիմել: 
Նրանց չի հաջողվել կանգնեցնել, քանի որ լողափում այդ պահին հերթապահել է մեկ ոստիկան:
Այս պահին նրանց գնտվելու վայրը հայտնի չէ:
Քաղաքային իշխանությունները հորդորում են բնակիչներին՝ գիշերային ժամերին միայնակ դուրս չգալ փողոց:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


