211652_close_icon
views-count133833 դիտում article-date 23:01 04-02-2018

Առեղծվածային դեպք Երևանում. Նոր-Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել է տղամարդու՝ ամբողջովին անճանաչելի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի: Դին անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 ջոկատի փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, քանի որ դին անճանաչելի էր և սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվեց դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ազատ Դանիելյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և նախապատրաստվում են նյութեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր