Սաակաշվիլիի կողմնակիցները նախագահ Պորոշենկոյի հրաժարականի համար Կիևի փողոցներ են դուրս եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիևի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, հաղորդում է Ria Novosti-ն։
Փողոցներ են դուրս եկել Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները։ Ակցիան, որին մասնակցում է մի քանի հազար մարդ, ղեկավարում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը։ Այս պահին նրանք գտնվում են Եվրոպական հրապարակում։ Ցուցարաները բարձրացրել են Ուկրաինայի պետական դրոշը և ուկրաինացի ազգայնականների սևակարմրավուն դրոշներ։ Նրանցից շատերը վանկարկում են «Գնաս բարով» և «Ճամպրուկներով դեպի երկաթուղային կայարան և Մալդիվներ»։