211652_close_icon
views-count100461 դիտում article-date 11:00 30-07-2016

ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամասում ապագա առյուծ-տղերքը երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամասում «ասեղ գցելու տեղ չկար»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասում տեղի ունեցավ մեծ թվով նորակոչիկների երդման արարողություն, որից հետո զորամասի հրամանատար, գնդապետ Ալիկ Պետրոսյանն ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Հրայր Նազարյանը շնորհավորեցին նորակոչիկներին և ցանկացան բարի ծառայություն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում երդում տված մեծ թվով նորակոչիկների ծնողներ ասում էին. «Հպարտանում ենք թե՛ նորակոչիկներով, թե՛ արդեն ծառայության մեջ գտնվող զինվորներով ու սպաներով ու վստահ ենք, որ նորակոչիկները կհամալրեն առյուծ-տղերքի շարքերը, ովքեր իրենց ծառայությունն են կատարում ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զորամասերում, իսկ որ նրանք բոլորն էլ առուծներ են, դա ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ 18-20 տարեկան զինվորը կենաց-մահու պայքար մղելով գոնե ժամանակավորապես խաղաղություն պարտադրեց ազերի ճիվաղներին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 707+
707+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր