3124 դիտում
15:42 02-02-2018
Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի նորանշանակ դեսպան Պավել Չեպլակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ընգդծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-լեհական դարավոր բարեկամությունը՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չեպլակը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի՝ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության առավել խորացման ու ընդլայնման նպատակով։
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության առավել ամրապնդման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարների և հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
922 դիտում
19:20 11-12-2014
Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
7286 դիտում
14:50 04-06-2018
Ռուսաստանի նորանշանակ դեսպանը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2858 դիտում
22:30 07-09-2018
Ուկրաինայի նորանշանակ դեսպանը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
379 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
646 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
427 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը