ՀՊՄՀ-ում էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ներկայացուցիչը
Հայկական պետական մանկավարժական համալսարան էր այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Ֆաբիեն Ֆլորին:
Նրան նախ ներկայացրեց համալսարանը, ապա ընդգծվեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ սերտ համագործակցության կարևորությունն ու նշանակությունը:
Ֆաբիեն Ֆլորինը տպավորվեց հատկապես համալսարանի գիտահետազոտական գործունեությամբ. ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն, կընդլայնվի համալսարանի գիտահետազոտական համագործակցության ցանցը՝ Ֆրանկոֆոն համալսարանների համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպելու ուղղությունները:
Այս մասին տեղեկացնում է Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունը: