Կլոր սեղան հիմնադրամը նոր ծրագիր է սկսել սիրիահայ երիտասարդների համար
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամն (ՀԿՍ) սկսում է սիրիահայ երիտասարդների աջակցության նոր ծրագիր:
Ծրագրի նպատակն է աջակցել նրանց հայաստանյան կյանքում ինտեգրվելու հարցում՝ տրամադրելով կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, հոգևոր և հոգեբանական աջակցություն:
Ծրագրով հետաքրքրված սիրիահայ երիտասարդներին խնդրում ենք դիմել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամին (ՀԿՍ):
Էլեկտրոնային հասցե՝ [email protected].