1690 դիտում
20:20 16-02-2018
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ շարունակվում են սիրիահայերի մասնագիտական դասընթացները՝ «Հալեպ» ԲՀԿ և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ: 29 սիրիահայ երիտասարդներ և կանայք այս պահին մասնագիտանում են վարսահարդարների, դիմահարդարների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի խմբերում:
Դասընթացների ավարտին յուրաքանչյուրը կտիրապետի մասնագիտական որակավորման հմտություններին և կկարողանա դրամ վաստակել կարիքները հոգալու և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար:
Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է արդեն 4-րդ տարին՝ հնարավորություն տալով 150-ից ավելի կանանց ու երիտասարդների ստանալու ծրագրավորման, տարբեր արհեստների, արվեստների և լեզուների կարողությունների զարգացման հնարավորություն, դրանով իսկ նպաստելով նրանց մրցունակությանը հայաստանյան աշխատաշուկայում, և հետևաբար՝ բարեկեցության ապահովմանը:
Սոցիալ-հոգեբանական աջակցությունն իրականացվում է Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում, ուր ամեն ուրբաթ 50-60 սիրիահայ մասնակցում է հոգևոր միջոցառումների, որից հետո նրանք խոսում են իրենց խնդիրների ու անելիքների մասին, ձեռք մեկնում միմյանց՝ հաղթահարելու դժվարությունները:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի գլխավորությամբ սիրիահայերի համար կազմակերպած բազմաբնույթ միջոցառումները կնպաստեն շահառուների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և նրանց հզորացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
19:41 30-01-2018
Կլոր սեղան հիմնադրամը նոր ծրագիր է սկսել սիրիահայ երիտասարդների համար
Այս բաժնից
895 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
988 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան