Ընտանեկան բռնության ենթարկված ավելի շատ երեխա է տեղափոխվել Երեխաների աջակցման կենտրոն. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Անցյալ տարի «Երեխաների աջակցության կենտրոնը» դժվար իրավիճակներում հայտնված ավելի շատ երեխաներ է ընդունել, քան նախորդ տարիներին, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/26/933470/]Aravot.am[/url]-ը։
Հիմնականում կենտրոն են տեղափոխվում ընտանեկան բռնությունից տուժած երեխաներ: Այսօր այս մասին ասաց «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը:
2017-ին կենտրոնը 215 երեխա է ընդունել: «Մարդիկ փորձում են կոնֆլիկտ լուծել` երեխաներին դարձնելով միջոց»,-ասաց տիկին Անտոնյանը: Գալիս են նաեւ այն երեխաները, որոնց ծնողներն, ըստ տիկին Անտոնյանի, չեն կարողանում համարժեք արձագանքել դեռահասության տարիքում ծագած խնդիրներին:
Միրա Անտոնյանն այդ բոլոր խնդիրների հիմքում տեսնում է աղքատությունը եւ ընտանեկան կազմալուծվածությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/26/933470/]կայքում[/url]։