6023 դիտում
13:41 26-01-2018
Բաքվի Նյուրեմբերգը առջևում է. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. aravot.am
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է ադրբեջանցի պատվիրակի կողմից ներկայացված զեկույց՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/25/933361/]Aravot.am[/url]-ը։
Ն. Զոհրաբյանը Վեհաժողովին ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը ու զեկուցողին կոչ է արել ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։ Զոհրաբյանը հայտարարել է, որ Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է։
«Հարգելի գործընկերներ, Մենք այսօր իրապես անչափ զգայուն եւ կարեւոր խնդիր ենք քննարկում՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտություններից։ Այսօր մենք ունենք Սիրիայում, Եմենում, Մյանմարում ռազմական հակամարտությունների արդյունքում սպանված, խոշտանգված, բռնության զոհ դարձած երեխաների դաժան վիճակագրություն։
Նույնքան անմարդկային է վիճակագրությունը՝ ԴԱԻՇ-ի ոճրագործություններին զոհ դարձած երեխաների։ Բայց երեխաները սպանվում եւ բռնության զոհ են դառնում ոչ միայն աշխարհի թեժ կետերում, այլ նաեւ սառը պատերազմի մեջ գտնվող երկրների տարածքներում: Եւ քանի որ զեկույցում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, այո, այդ հակամարտության զոհեր շարունակում են լինել նաեւ երեխաները, կանայք, տարեցներ։
Որեւէ բանական մարդու համար չի կարող տարբերություն լինել, թե հակամարտության զոհ դարձած երեխան ի՞նչ ազգության է՝ սիրիացի, եմենցի, հայ, թե ադրբեջանցի։ Բայց երբ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանը սկսում է՝ թիրախ ընտրելով եւ «Գրադ» կայանքից ռմբակոծելով Ներքին Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը եւ հատուկ ժամ է ընտրում՝ երբ երեխաները հավաքված են լինում դպրոցի բակում, ու սպանվում է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվում է, ես ստիպված եմ հարցնել զեկուցողին՝ արդյո՞ք սա իր երկրի՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը չէ՝ մշտապես թիրախ ընտրել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական բնակավայրերը։
Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Թալիշ գյուղ ներխուժելով, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանում են Խալափյանների ընտանիքի անդամներին, կտրում տարեց մարդկանց ականջները, սպանում եւ անարգում զինվորների: Կրկին ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք այս ամենը այդ երկրի պետական քաղաքականությունը չէ։
Հարգելի գործընկերներ, սահմանամերձ հայկական գյուղեր կան, որտեղ տարիներ շարունակ ցերեկային ժամերին թաղում չեն անում, որովհետեւ գյուղերի գերեզմանները գտնվում են ադրբեջանական կողմի դիտակետում։ Իսկ գրեթե ամենօրյա կրակոցների ժամանակ երեխաներին տեղափոխում են հատուկ ապաստարաններ եւ երաժշտություն են միացնում, որպեսզի երեխաները հոգեպես չխեղվեն ականների պայթյունի ձայնից։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ զեկուցողը չի ունենա քաղաքացիական խիզախություն՝ ընդունելու, որ հայատյացությունը իր երկրի պետական քաղաքականությունն է, այլապես կհայտնվի Իլգար Մամադովի կողքին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/25/933361/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
19:11 20-04-2015
ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը