Դոնալդ Թրամփը ցանկացել է պաշտոնանկ անել երկրի գլխավոր դատախազին, սակայն նրան խանգարել են. NYT
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր հեռացնել պաշտոնից երկրի գլխավոր դատախազ Ռոբերթ Մյուլլերին, ով զբաղվում է Ռուսաստանի գործի հետաքննությամբ, սակայն Սպիտակ Տան գլխավոր իրավաբան դա թույլ չի տվել։
Այդ մասին հայտնել է The New York Times թերթը։
Վերջինի տվյալներով՝ Թրամփը հրամանը տվել է 2017 թվականի հունիսին, սակայն իրավաբանը հայտարարել է, որ ինքը նույնպես կհեռանա, և նախագահը նահանջել է։
Թերթը հավելում է, որ այդ մասին Մյուլլերն անձամբ իմացել է վերջերս՝ նշված գործի շրջանակներում հարցումներ կատարելու ժամանակ։