211652_close_icon
views-count4035 դիտում article-date 10:35 24-01-2018

Արամ Սարգսյանը քաղաքական առումով դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Արմեն Սարգսյանը վարչապետ աշխատել է ընդամենը երկու ամիս, որից հետո հիվանդացել է և հրաժարական է տվել: Դա ավելի շատ կարճ ժամանակահատվածով է վարչապետ եղել, քան ես: Նա չկարողացավ այդ կարճ ժամա­նակահատվածում լուրջ գործըն­թաց ծավալել, որը կարելի կլիներ այսօր թվարկել»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ որպես նախ­կին վարչապետ ինչպես կբնու­թագրեք ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետաթյան ժամանակահատվածը, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության նա­խագահ Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանը կայացած անհատ է և իր շփումները Սարգսյանը քաղաքականության, տնտեսության, գիտության ոլորտներում ինքնուրույն է ձեռք բերել: Ի պատասխան մեր հարցին, թե ճշգրի՞տ է մա­մուլը գրել, որ ժամանակին Պնախարար Վազգեն Սարգսյանը և վարչապետ Արմեն Սարգսյանը կոշտ տարաձայնություններ են ունեցել, ասաց. «Իմ եղբոր և Արմեն Սարգսյա­նի հարաբերությունները շատ ջերմ են եղել: Այդ տարիներին կային մարդիկ, որոնց դուր չէր գալիս Արմեն Սարգսյանի վարչապետ նշանակվելը, որոնց եղբորս պահվածքը դուր չէր գալիս և նրանք որոշակի լեգենդներ հորինեցին՝ փորձելով վարկաբեկել եղբորս և Ար­մեն Սարգսյանին: Նրա հիվանդանալուց հետո Վազգենը միշտ հետաքրքրված է եղել Ար­մեն Սարգսյանի առողջությամբ, փորձել է աջակցել՝ ինչով հնարավոր է: Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի հետ եկան մեր տուն, մեծ թենիս խաղացինք, բավականին երկար, չորս ռակետով, բաժանվել էինք երկու թիմի, որից հետո քեֆ արեցինք մինչև կեսգիշեր: Դա հոկտեմ­բերի 24-ի լույս 25-ի գիշերն էր, որից հետո պա­րելով նստեցին մեքենան ու գնացին: Իմ ընկալմամբ՝ ավելի լավ կլիներ, որ Արմեն Սարգս­յանը ոչ թե այս Սահմանադրությամբ ՀՀԿ-ի արարողակարգային նախագահի թեկնա­ծուն լիներ, այլ վարչապետի թեկնածուն լիներ, իրական իշխանությամբ»,- մեկնաբանեց Սարգսյանը՝ տեղեկությունները լկտի սուտ համարելով: Արամ Սարգսյանը միաժամանակ տեղե­կացրեց, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյան ՀՀԿ թեկնածուին: «Քաղաքական առումով դեմ եմ քվեարկե­լու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Նա գնում է մի ընտրության, որը չասեմ իրեն պատիվ չի բերում, այլ ձեռնտու չէ, մեր երկրին էլ ձեռնտու չէ: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանն ըմբռնումով կմոտենա իմ որոշմանը, և մեր մարդկային փոխհարաբերությունները չեն փչանա»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր