Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը:
Նախատեսված է հանդիպում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների, նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը Փարիզ է ացելել հունվարի 22-ին: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: