4057 դիտում
13:07 23-01-2018
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հետաձգել է հայտերն ընդունելու վերջնաժամկետը
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչև 2018թ. փետրվարի 6-ը:
Հայտերն ընդունվում են ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը.
2) հասարակական միավորման գտնվելու վայրը.
3) հասարակական միավորման գործունեության բնույթը.
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/.
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք.Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 011-52-93-38, էլ. փոստ. [email protected], մինչև փետրվարի 6-ը` աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն:
Հայտի օրինակելի ձևը՝ ՀՀ ոստիկանության [url=http://www.police.am/news/view/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF230118.html]կայքում[/url]: