5532 դիտում
22:34 17-11-2017
Սաուդյան Արաբիայի իշխանությունները սառեցրել են ձերբակալված արքայազնների հաշիվները
Սաուդյան Արաբիայի իշխանությունները սառեցրել են ձերբակալված արքայազնների բանկային հաշիվները
Սաուդյան իշխանությունները նոր քայլեր են ձեռնարկել ընդդեմ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց նկատմամբ և արգելափակել ֆոնդային բորսաներում նրանց հաշիվները։ Այդ մասին հայտնել է Al Hayat թերթը։
Թերթի տվյալներով՝ թագավորության կապիտալի շուկաների վերահսկման վարչությունը սառեցրել է ձերբակալված արքայազնների ու մի շարք խոշոր գործարարների բորսային հաշիվները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի գիշերը թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի ղեկավարությամբ Կոռուպցայի դեմ պայքարի գերագույն հանձնաժողովը որոշեց ձերբակալել 11 արքայազնների ու շուրջ 30 նախկին ու գործող նախարարների, ինչպես նաև գործարարների։
Նոր մարմինը ստեղծվել է թագավորության միապետ Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանով, ով հայտարարել է, թե հակակոռուպցիոն արշավ է սկսում։
Ձերբակալվածների մեջ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Ալ-Վալիդ բեն Թալիալը։
Նմանատիպ նյութեր
5548 դիտում
13:02 22-01-2018
Ձերբակալված սաուդցի արքայազնների ազատ արձակման դիմաց իշխանությունները պահանջելու են 100 մլրդ դոլար
1548 դիտում
12:11 06-03-2014
ԵՄ֊ը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները, այդ թվում՝ Յանուկովիչի և նրա որդիների
2211 դիտում
13:20 06-03-2015
ԱՄՆ-ում սառեցրել են Պուտինի ընկերների բանկային հաշիվները
Այս բաժնից
1033 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր