29038 դիտում
10:35 20-01-2018
Արմեն Սարգսյանը հերյուրանք է համարում իր եղբոր և Արմեն Սարգսյանի միջև միջադեպի մասին ասեկոսեն. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև սուր հակասությունների մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են. այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հերքելով Սպարապետի և Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի միջև հակասությունների ու տհաճ միջադեպի մասին շրջանառվող լուրերը.
«Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թ., մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը՝ Սևանում: Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996-ից մինչև 1999թ. հոկտեմբերի 25-ը երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի եղբայրական հարաբերություններ»,- ասել է Ա. Սարգսյանը:
Ըստ նրա՝ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ չի եղել կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ չի ասել: Իսկ թե ինչպե՞ս է նախագահի նոր թեկնածուին վերաբերվում Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը նշել է՝ որպես մարդու՝ շատ լավ, փոխադարձ հարգանք է և ընկերական հարաբերություններ. «Ինչ վերաբերում է, թե որպես նախագահի թեկնածու ո՞նց կքվեարկի, դա իրենց խնդիրն է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6410 դիտում
23:49 07-02-2019
Հերյուրանք են. փաստաբանը՝ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի ցուցմունք տալու լուրերի մասին
11091 դիտում
22:49 15-12-2019
Արմեն Մելիքբեկյան․ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը կարող եմ միայն հերյուրանք որակել. Vnews.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը