6413 դիտում
23:49 07-02-2019
Հերյուրանք են. փաստաբանը՝ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի ցուցմունք տալու լուրերի մասին
Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են: Այս մասին [url=https://168.am/2019/02/07/1078882.html]168.am[/url]-ին ասել է Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել և մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները։ Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն՝ իբրև թե պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Միանշանակ կարող եմ ասել՝ դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են»,- ասել է Մակինյանը։
Նմանատիպ նյութեր
13251 դիտում
08:59 13-07-2018
Անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին՝ նրա դեմ ցուցմունք տալու համար. «Ժամանակ»
29038 դիտում
10:35 20-01-2018
Արմեն Սարգսյանը հերյուրանք է համարում իր եղբոր և Արմեն Սարգսյանի միջև միջադեպի մասին ասեկոսեն. «168 ժամ»
Այս բաժնից
931 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
859 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
919 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին