21402 դիտում
17:49 19-01-2018
Մեկնարկեց «Ելք» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների բողոքի ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի՝ «Ոչ՛ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով երթը։
Որևէ քաղաքական ուժ հայտարարությամբ չի միացել դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ պայքարին:
Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, և կավարտվի Հյուսիսային պողոտայում։
Մինչ երթի մեկնարակը, ԵԼՔ դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը հանդես եկան կարճ ելույթներով:
Ըստ Ն. Փաշինյանի՝ փետրվարի 5-ին իրականացվելու է հաջորդ երթը, որն ունենալու է կոնկրետ նպատակ և պահանջ: Եթե մինչ այդ իշխանությունը չնախաձեռնի Հարկայինի օրենսգրքի փոփոխություն, ուրեմն, ԵԼՔ-ը վերջնական տեսքի է բերում Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր տարբերակը և երթով կարձանագրի իր հաջորդ քայլը և կպահանջի, որպեսզի ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմյա արվեն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
Նմանատիպ նյութեր
16582 դիտում
17:06 20-04-2017
«Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն մեկնարկեց դաշինքի անդամների կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4038 դիտում
18:24 05-02-2018
Մեկնարկում է «Ելք»-ի հանրահավաք–երթը` ընդդեմ թանկացումների
Այս բաժնից
790 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
931 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1420 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել