Մեկնարկում է «Ելք»-ի հանրահավաք–երթը` ընդդեմ թանկացումների
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում մեկնարկում է «Ելք» դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երկրորդ երթը:
Երթի հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն:
Նշենք, որ «Ելք» դաշինքի նախաձեռնած առաջին երթը անցկացվել է հունվարի 19-ին: