«Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգը մտքերով ուրիշ տեղ է
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը մեկնաբանել է իրավիճակը, որ թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հավանաբար կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
«Օբամեյանգը մարզվում է Դորտմունդում, սակայն այնպիսի զգացողություն է, որ նրա ուղեղը ուրիշ բաներով է զբաղված, մտքերով այլ տեղ և նա լիովին կենտրոնացած չէ մարզումների ժամանակ:
Այդ իսկ պատճառով նրա մասնակցությունը «Հերտայի» հետ խաղին հարցականի տակ է», ասել է Ցորկը: