Նոր մանրամասներ՝ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մասին «Մանչեսթեր Յունայթեդ»
Հայտնի են դարձել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» կայանալիք տրանսֆերի որոշ մանրամասներ:
Մանչեսթերյան ակումբում չիլիացին կվաստակի շաբաթական 350 հազար ֆունտ, իսկ նրա գործակալը «ՄՅՈւ»-ից կստանա 12 մլն ֆունտ միջնորդավճար:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով բոլոր ծախսերը, «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսին ձեռք բերելու, աշխատավարձի վրա կծախսի մոտ 180 մլն ֆունտ:
Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր: