Արցախի հակամարտության կարգավորման բանակցային ցանկացած հանդիպում սպասված է և ցանկալի. Ժոնաթան Լաքոտ
«Ես ևս մեկ անգամ հնչեցնելու եմ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ. դա մեր մտահոգությունն է այս հակամարտության տևական լինելու վերաբերյալ, ինչպես նաև մեր կոչը՝ գտնելու բանակցված որոշում: Եվ այս համատեքստում ցանկացած հանդիպում սպասված է և ցանկալի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ֆրանսիայի դեսպանը հիշեցրեց, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է և ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:
«Եվ, ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահի մասին է»,-եզրափակեց դեսպանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 18-ին Կրակովում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։