2087 դիտում
13:56 16-01-2018
Բագրատաշենի անցակետում ցույցերի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։
Այդ առնչությամբ Է. Մարուքյանն իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/marukyan.edmon/posts/1777393228999063?_rdc=1&_rdr]էջում [/url]գրել է.
«Մասնավորապես՝ ես պաշտպանել եմ նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք. ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։
Պարոն Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել ենք, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է»։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/09/1086335/]Հիշեցնենք[/url], որ օրեր առաջ նա այդ հարցով գրությամբ դիմել էր նաև վարչապետ Կարոն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահին։
Նմանատիպ նյութեր
6478 դիտում
13:48 09-01-2018
Էդմոն Մարուքյանը Բագրատաշենի խնդրին առնչվող հարցով դիմել է վարչապետին և ՏՄՊՊՀ նախագահին
1684 դիտում
23:40 16-09-2022
ՀՔԱՎ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը գերեվարված զինծառայողի վերաբերյալ հարցեր է ուղղել Ադրբեջանին
Այս բաժնից
2791 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3946 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին